211652_close_icon
views-count18510 դիտում article-date 10:56 06-07-2015

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է կատարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` այսօր հունիսի 6–ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վահե Հարությունյանը, վերջինս նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, իսկ հետո ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում: Ինչպես հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով օրեր առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ճանապարհային ոտսիկանության պետ:

Նմանատիպ նյութեր