211652_close_icon
views-count4452 դիտում article-date 08:30 04-07-2015

Բաղրամյան պողոտայի նստացույցը գնում է շարունակական անկման. ՀԺ

Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի լրջագույն նշաններ է ցույց տալիս: Երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքացիների մասնակցության նվազագույն ցուցանիշներն են արձանագրվել թե՛ գիշերը, թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան, գրում է «Հայկական ժամանակ»-ը: Թերթը եզրակացրել է, որ նստացույցի հանդեպ հանրային հետաքրքրությունը նվազել է և եթե նախկին օրերին նստացույցի ուղիղ հեռարձակմանը հետևում էր մի քանի տասնյակ հազար քաղաքացի, երեկվա ընթացքում այդ ցուցանիշը չի անցել մի քանի հազարից: «Ակնհայտ է, որ նստացույցը գնում է շարունակական անկման, և կազմակերպիչները այն վերակենդանացնելու ոչ մի միջոց չեն գտնում: Մեր տեղեկություններով, կազմակերպիչների մի մասը հակվում է այն մտքին, որ նստացույցը պետք է դադարեցնել, դադար առնել և հետագա անելիքները պլանավորել: Բայցևայնպես, շատ դժվար է այս որոշման պատասխանատվությունը վերցնել», գրել է թերթը: Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր