211652_close_icon
views-count1217 դիտում article-date 19:20 03-07-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Դավոյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եք, ում ստեղծագործությունները տարիներ շարունակ ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում: Գնահատելի է Ձեր մեծ ավանդը արդի հայ քնարերգության զարգացման և հարստացման գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր նվաճումներ»:

Նմանատիպ նյութեր