Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին ծննդյան օրվա առթիվ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 79-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են Ս.Սարգսյանի պաշտոնական կայքէջից:
Ժամանակակիցների սերն ու հարգանքը վայելող անվանի մտավորականին Սերժ Սարգսյանը մաղթել է քաջառողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական նորանոր նվաճումներ: