211652_close_icon
views-count39975 դիտում article-date 22:51 02-07-2015

Volkswagen-ի վարորդը ինչ-որ վկայական թափ տալով` սպառնում էր կին վարորդին. «Քեզ ընենց կկորցնեմ` մայրդ չի գտնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում կան կին վարորդներ, ովքեր այնպիսի պարտաճանաչ և օրինակելի վարորդներ են, որ շատ տղամարդ վարորդներ հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասնեն այդ կին վարորդներին: Եղել են դեպքեր, երբ վթարի մեջ հայտնված տղամարդ վարորդներին օգնության են հասել կին վարորդները և նաև հակառակը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է տղամարդ վարորդը հազիվ ոտքի վրա կանգնելով` ինչ-որ անհոդաբաշխ արտահայտություններ կատարում կին վարորդի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնավորապես հունիսի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում ավտովթար էր տեղի ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բենզալցակայանի մոտ: Volkswagen Golf մակնիշի 33 TP 270 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվում է կայանված վիճակում գտնվող Nissan March մակնիշի ավտոմեքենային, որից հետո Volkswagen-ի վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից, փորձում Nissan March-ի կին վարորդին համոզել, որ ճանապարհային ոստիկանություն նա չդիմի: Սկզբում խոստովանելով, որ ինքն է վթարի մեղավորը, սակայն կարճ ժամանակ անց, սկսում է սպառնալ կին վարորդին, ասելով, որ եթե որևիցե մեկին հայտնի վթարի մասին, «այնպես կթաղեմ, որ մայրդ չի գտնի, գլխիդ կսարքեմ» ու հետո ցույց է տվել ինչ-որ վկայական, ընթացում էլ հայտարարել, թե ինքը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մտերիմն է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է հավատալ, որ Volkswagen-ի «ղզիկ» վարորդը շահարկում է Ա. Հովսեփյանի անունը և վստահ է որ ճանապարհային ոստիկանությունը կհայտնաբերի այդ «ջենտելմենին» ու թացը չորից կզատվի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նա սպառնալիքներ տալու ժամանակ ներկայացել է Ակունք գյուղից, որպես Աշոտ Հարությունյան: Գ. Շամշյանի տեղեկություններով` Volkswagen Golf-ը հաշվառված է Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Տիգրանյանի անվամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր