211652_close_icon
views-count13800 դիտում article-date 18:25 18-06-2015

Ավտովթար Երևանում. բախվել են 3 Mercedes-ները և Volkswagen-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Լեո փողոցում` թիվ 44 շենքի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ` 33-ամյա Նորիկ Հայրապետյանի վարած Mercedes C 180 մակնիշի 76 VV 076 համարանիշի, 35-ամյա Արման Հարությունյանի վարած Mercedes C 240 մակնիշի 55 VV 515 համարանիշի, 28-ամյա Սևակ Մահմուդի վարած Mercedes CLK 230 մակնիշի 34 FV 880 համարանիշի և 30-ամյա Վիկտոր Ֆանարջյանի վարած Volkswagen մակնիշի 01 OL 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհի, 30-ամյա Աստղիկ Սարգսյանը բուժօգնություն ստանալու նպատակով` տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները եւ տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր