211652_close_icon
views-count20450 դիտում article-date 17:11 09-06-2015

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ազատ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 27-ամյա երիտասարդի դին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ըստ նախնական տեղեկությունների` Ազատ գյուղի դաշտամիջյան հատվածում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանը անասուններին պահելու ժամանակ մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննչիչները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում` ձիուց վայր ընկնելու կամ սպանվելու: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր