97530 դիտում
12:05 15-02-2020
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Քասախ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի՝ իրեն պատկանող Mercedes-ի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի դաշտում կա ավտոմեքենա, որի կողքին էլ՝ տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Հայկ Թումանյանն ու բաժնի պետի տեղակալ Սեթոյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դալաքյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սուրեն Վ-ի դին՝ իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածում, մեջքի վրա ընկած վիճակում։
Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնի քննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգողը եղել է Քասախ համայնքի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մկրտչյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
23542 դիտում
19:21 05-05-2024
Ողբերգական դեպք՝ Երևանում․ դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
20756 դիտում
17:11 09-06-2015
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ազատ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 27-ամյա երիտասարդի դին