211652_close_icon
views-count1383 դիտում article-date 15:40 28-05-2015

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հրաժարական տվեց

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից: «Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ակումբի նախագահին, թիմի և երկրպագուներին: Երկու տարի անց իմ աշխատանքը «Նապոլիում» մոտեցավ ավարտին: Կիրակի օրը մեզ կարևորագույն հանդիպում է սպասվում «Լացիոյի» հետ և ես կցանկանայի երկամյա գործունեությունս հաղթանակով ավարտել», նշել է Բենիտեսը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բենիտեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: Սակայն ասուլիսին ներկա լրագրողներին արգելել են Բենիտեսին այդ թեմայի վերաբերյալ հարցեր տալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր