211652_close_icon
views-count2499 դիտում article-date 21:20 24-05-2015

Անգլիայի Պրեմիեր Լիգա. «Արսենալի» ֆանտաստիկ գոլերն ու «Լիվերպուլի» ամոթալի պարտությունը

Անգլիայում կայացավ Պրեմիեր Լիգայի վերջին՝ 38-րդ տուրը: Այս տուրում պետք է որոշվեր երրորդ անհաջողակը, ինչպես նաև Եվրոպայի Լիգայի ուղեգրի տերերը: Մնացած բոլոր հարցերը ավելի վաղ էին լուծվել: Մասնավորապես, երկրի չեմպիոնը՝ «Չելսին», սեփական հարկի տակ հաղթեց 3:1 հաշվով «Սանդերլենդին: 2-րդ տեղը ապահոված «Մանչեսթեր Սիթին» 2:0 առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Լոնդոնի «Արսենալը», որը խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց «Վեսթ Բրոմվիչին»: Թեպետ լոնդոնցիների բոլոր գոլերն էլ գեղեցիկ էին, բայց հանդիպման և առաջնության իսկական զարդը դարձավ Ջեք Ուիլշերի ֆանտաստիկ գոլը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Թեո Ուոլքոթը: «Հալ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Արդյունքում «Հալ Սիթին» դարձավ երրորդ անհաջողակը, որը լքում է Պրեմիեր Լիգան: Իսկ մանկունյանցիները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճեցին: Տուրի գլխավոր սենսացիան տեղի ունեցավ «Սթոք Սիթի»-«Լիվերպուլ» խաղում: Լիվերպուլցիները խայտառակ պարտություն կրեցին՝ 1:6 հաշվով: Լիվերպուլցիների միակ գոլը խփեց Սթիվեն Ջերարդը, որի համար այս հանդիպումը վերջինն էր թիմի կազմում: Հաջորդ մրցաշրջանից Ջերարդը կխաղա ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի» թիմում: «Տոտենհեմը» հաղթեց «Էվերտոնին»՝ 1:0, և «Լիվերպուլի» հետ միասին հանդես կգա Եվրոպայի լիգայում: [b]Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր [/b] «Չելսի» - «Սանդերլենդ»՝ 3:1 «Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 2:0 «Արսենալ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 4:1 «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:0 «Սթոք Սիթի» - «Լիվերպուլ»՝ 6:1 «Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 0:1 «Լեսթեր» - ՔՊՌ՝ 5:1 «Նյուքասլ» - «Վեստ Հեմ»՝ 2:0 «Աստոն Վիլա» - «Բարնլի»՝ 0:1 «Քրիսթալ Փելաս» - «Սուոնսի»՝ 10
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր