211652_close_icon
views-count2465 դիտում article-date 21:30 23-05-2015

Աշակերտն ընկել է Փամբակ գետը

Մայիսի 23-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում 9-րդ դասարանի աշակերտն ընկել է Փամբակ գետը և լողալով անցել մյուս ափ. տուժածին գետի հակառակ ափ տեղափոխելու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ 2001 թ. ծնված Ժ. Ռ.-ը էքսկուրսիայի ժամանակ ընկել է Փամբակ գետը, լողալով անցել մյուս ափ և չի կարողացել հետ լողալ: Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր