211652_close_icon
views-count142927 դիտում article-date 20:10 20-05-2015

Գորիս-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում կրակել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի Lexus-ի վրա. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.cօm[/color]-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 20-ին, երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կան նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կան 10-ից ավելի կրակված հետքեր: Ըստ տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, մեքենայում է եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 42-ամյա Վարդան Բարսեղյանի անվամբ: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության, ինչպես նաև Գորիսի քննչական բաժնի քննիչները` մարզի քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք զինամթերք կրելը պահելը օգտագործելը) հատկանիշներով: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր