211652_close_icon
views-count24175 դիտում article-date 15:49 11-05-2015

Ինչո՞ւ էին 10 տարեկան տղաներին մարզի և քաղաքի ոստիկանապետերը տեղափոխել ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի և Թալինի ոստիկանության պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ոստիկանության Թալինի բաժին են բերել Թալին քաղաքի բնակիչներ՝ 10-ամյա Վարուժան Խաչատրյանին և Կարապետ Խաչատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այսօր կեսօրին Վարուժանը Կարապետի բջջային հեռախոսով ահազանգել է դպրոց և հայտնել, թե դպրոցում ռումբ կա և մի քիչ հետո այն պայթելու է: Ոտքի են հանվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզային և Թալինի հրշեջ-փրկարարական խմբերը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբերը, ովքեր սկսել են որոնողական աշխատանքներ կատարել՝ էվակուացնելով դպրոցի աշխատակիցներին և 1000-ից ավելի երեխաներին: Բարեբախտաբար տեղեկությունը կեղծ էր, իսկ փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրատվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեխաները սովորում են նշված դպրոցի 5-րդ դասարանում և թեպետ երկուսի ազգանունները Խաչատրյան են, սակայն ազգակցական կապ չունեն իրար հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր