211652_close_icon
views-count741 դիտում article-date 22:32 26-04-2015

Փրկարարները բացել են փակ դուռը

Ապրիլի 26-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Ապրիլի 26-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում (ներսից) բացել բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Ապրիլի 26-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 10 շենքի 15-րդ (9-րդ հարկ) բնակարանից ջրալցվում են 8-րդից մինչև 6-րդ հարկի բնակարանները, ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է մուտք գործել 15-րդ բնակարան, որի անհավասարակշիռ (ագրեսիվ) վիճակում գտնվող բնակիչը փակել է բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր