211652_close_icon
views-count4979 դիտում article-date 23:46 24-04-2015

Արսեն Ջուլֆալակյանը Սոֆիայում կրած հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարի շրջանակում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ: Արսեն Ջուլֆալակյանն [url=https://www.facebook.com/arsen.julfalakyan?fref=ts]իր ֆեյսբուքյան էջում [/url]տեղադրել է լուսանկարներ՝ հաղթանակը նվիրելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին: Չեմպիոնը պարգևատրության արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր