211652_close_icon
views-count804 դիտում article-date 13:44 31-03-2015

Մալիում հարձակման հետևանքով զոհվել է Կարմիր խաչի աշխատակիցը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցը Մալիում զոհվել է հումանիտար շարասյան վրա հարձակումից հետո: Կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է, որ Կարմիր խաչի բեռնատարի վրա Գաո քաղաքում հարձակում է եղել, ինչի հետևանքով ընկերության աշխատակիցներից մեկը սպանվել է, մյուսը վիրավորվել: Դեռ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Նշենք, որ Մալիում կառավարական զորքերի և տարբեր խմբավորումների միջև հակամարտությունը սկսվել է դեռևս 2012թ-ից:

Նմանատիպ նյութեր