211652_close_icon
views-count1225 դիտում article-date 17:39 29-03-2015

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է «ՀԲԸՄ -88» համաժողովի մի խումբ մասնակիցների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 29-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՀԲԸՄ-88» համաժողովի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ մասնակիցների, ովքեր ներկայացնում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Իրաքի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հայ համայնքները։ Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության հայրենանվեր գործունեությունը Սփյուռքում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում և կարևորել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «ՀԲԸՄ-զրուցներ» խորագիրը կրող համահայկական համաժողովն Երևանում անցկացնելու ու ծրագրում Արցախն ընդգրկելու հերթական նախաձեռնությունը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Արցախի հանրային-քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, առաջնագծում տիրող իրավիճակի և ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի հետ կապված հարցերի լայն շրջանակ: Անկաշկանդ զրույցի ընթացքում սփյուռքի հայրենակիցները հետաքրքրվել են Արցախի կրթական համակարգին, մասնագետների ապահովվածության և երկրի կենսագործունեության այլ ոլորտներին առնչվող խնդիրներով:

Նմանատիպ նյութեր