211652_close_icon
views-count19648 դիտում article-date 16:56 15-03-2015

Արտակարգ դեպք Երևանում. 26-ամյա վարորդը աղբատարով փլուզել է բնակելի տան պատը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Հարությունյանը իր վարած ЗИЛ մակնիշի 695 UU 63 համարանիշի աղբատար ավտոմեքենայով Մովսես Խորենացի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 177 տան պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով պատը մասամբ փլուզվել է և, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական թիվ 17-րդ հատուկ նշանակության ջոկատը՝ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, ովքեր բացել են տան դեֆորմացված երկաթե դուռը: Վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներտը և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Տիգրան Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր