211652_close_icon
views-count12019 դիտում article-date 10:45 03-03-2015

Հակառակորդի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ զոհված 36-ամյա փոխգնդապետը իր կյանքի գնով մի քանի զինծառայողի կյանք է փրկել

Ադրբեջանական դիվերսիան հետ մղելու հետեւանքով փետրվարի 28-ին զոհված փոխգնդապետ, 36-ամյա Արտակ Աղեկյանը ամուսնացած էր եւ 2 երեխա ուներ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա հարեւանները: Ամբողջ Տաշիր քաղաքն է սգում նրա մահը: Հատկապես այն դեպքում, երբ նա իր կյանքը զոհել է հանուն մյուս զինծառայողների փրկության: Նա փորձել է փրկել զոհված 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը, բայց ցավոք, երկուսն էլ մահացել են: Սակայն իրենց մահով կարողացել են մի քանի զինծառայողների կյանք փրկել: «Արտակն իր էությամբ այդպիսին էր: Նա բոլորին էր հասնում: Նրա սխրանքը նրան ճանաչողներին չի զարմացնում, քանի որ բոլորին կյանքի գնով նվիրվող էր: Բայց բոլորը մեծ ցավ են ապրում նրա կորստով»,- ավելացրեցին հարեւանները: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական դիվերսիան հետ մղելու հետեւանքով զոհված 20-ամյա Հայկ Բարոյանը Սարչապետի գյուղապետ Բորիս Բարոյանի հորեղբոր որդին է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին համագյուղացիները: Նրանցից տեղեկացել էինք, որ Հայկի ընտանիքիում 5 երեխա են: Նա երեք քույր ունի եւ իրենից փոքր մեկ եղբայր: Հայրը արտագնա աշխատանքի է եղել եւ դժբախտությունից հետո նա վերադարձել է: Իսկ զոհված մյուս զինծառայողը` 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը, Տաշիր քաղաքից է: Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր