Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ զոհված Արտակը Վեդի քաղաքից էր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հունվարի 23-ին ձեռնարկված հերթական դիվերսիոն փորձի հետշպրտման ժամանակ զոհված Արտակ Վաղարշակի Սարգսյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, Վեդի քաղաքից էր: Նա ընդամենը 22 տարեկան էր:
Արտակի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 24-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը՝ հունվարի 25-ին:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն էին ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունեցել: Զոհվել էին լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Հայկական կողմը նաև վիրավորներ ունի:
Նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունեցել է 3 զոհ: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների: