211652_close_icon
views-count7741 դիտում article-date 12:39 23-01-2015

ՀՀ ՊՆ-ն հաստատում է, որ դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ հայկական կողմը 2 զոհ է տվել

Հունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունների փորձերը կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմն կորուստներ է ունեցել: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: «Լիովին կասեցնելով սեփական զինված ուժերին վերաբերվող բացասական և շփման գծում սեփական կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվության յուրաքանչյուր հրապարակում` ադրբեջանական կողմը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները և հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում դիվերսիոն իր մարտավարությունը: Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Հունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների զգոնության և աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը ձախողվել են: Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է և հակառակորդը հետ է շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»,- ասված Է ՀՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր