211652_close_icon
views-count14119 դիտում article-date 11:39 02-03-2015

Երևանում կանչով դեպքի վայր մեկնելուց վթարի են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները

Այսօր` մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Նիկոլայ Փասրադանովի վարած Opel Astra մակնիշի 33 DS 774 համարանիշի և 58-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած Fort Transit մակնիշի 037 UL 64 համարանիշի անվտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ford Transit-ի ուղևոր Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Գյուլամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ford Transit-ի վարորդն ու ուղևորը աշխատում են «Շտապօգնություն» ՓԲԸ-ում. Է. Գյուլամիրյանը որպես բուժակ է, և նրանք կանչով մեկնում էին վթարի վայր: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր