211652_close_icon
views-count1679 դիտում article-date 12:20 02-03-2015

Սուրճի ապարատներից մետաղադրամներ գողացողներին հայտնաբերեցին

Հունվարի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ավտոմատացված ապարատից մետաղադրամներ գողանալու մասին: Ոստիկանության ՔՀԳՎ, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի, Արագածի և Սևանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 28-ին Աշտարակի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն և հայտնել, որ հունվարի 22-ի գիշերը մետաղադրամների գողությունը կատարել է ինքը: Նա նաև խոստովանել է, որ հունվարի 20-ից մինչև հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Ծիլքար, Միրաք գյուղերի, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքներում և Աշտարակ-Թալին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանների սպասասրահներում տեղադրված սուրճի ավտոմատացված ապարատներից մետաղադրամները նույնպես գողացել է ինքը՝ ոմն Աշոտի հետ: Ձեռնարկվում են միջոցառումներ Աշոտի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: Ի ԼՐՈՒՄՆ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտը 1990 թ. ծնված Աշոտ Ա.-ն է, որը մարտի 1-ին, ժամը 11.30-ին, ներկայացել է բաժին, ապա ներկայացվել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր