35689 դիտում
14:08 26-02-2015
Ազգային ժողովի համարներով Range Rover-ի վարորդուհին խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ վերջին ամիսներին մեծ թվով «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ են տեղափոխվել, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները. մի մասը մեքենան վարել է առանց ամրագոտու, իսկ մյուսը տեխզննում չի անցել և այլն: Մեծ թիվ են կազմում այն ավտոմեքենաները, որոնց համարանիշները հաշվառված են պետական հաստատությունների վրա:
Այսօր՝ կեսգիշերին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում երիտասարդ կին-վարորդը Range Rover մակնիշի 053 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու, իսկ մեքենայի դիմապակու վրա էլ փակցված է 2014 թվականի տեխզննման կտրոն, ինչից պարզ է դառնում, որ նշված մեքենան 2015 թվականին տեխզննում չի անցել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և այն պետք է շահագործվի պատգամավորներից որևէ մեկի կողմից:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պարզում է, թե որ պատգամավորի վրա են գրանցված այդ համարանիշները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց