211652_close_icon
views-count20815 դիտում article-date 16:31 25-02-2015

Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` արդեն մի քանի օր է, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Պատճառը ջրի խնդիրն է, ինչի պատճառով դատապարտյալները գտնվում են հակասանիտարական վիճակում, անգամ կալանավայրի հարևանությամբ բնակվողներն են ահազանգում, որ ջրի խնդիրը անտանելի վիճակ է ստեղծել նրանց մոտ և շատ դեպքերում էլ տարածքում «բուրում է» գարշահոտությունը: Ահազանգողները հայտնում են նաև, որ եթե կարճ ժամանակում միջոցներ չձեռնարկվեն՝ ջրի հարցը լուծելու համար, ապա չի բացառվում, որ նշված տարածքում առաջանա խոլերա: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու պատկան մարմինների տեսակետը:

Նմանատիպ նյութեր