«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս. մասնակցել է 30 դատապարտյալ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 15-ին կազմակերպվեց մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, որին մեծ ոգևորությամբ մասնակցեց 30 դատապարտյալ:
Միջոցառմանը ներկա էր նաև հիմնարկի վարչակազմը: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դրական լիցքեր փոխանցող նմանատիպ միջոցառումները ոչ միայն ապահովում են դատապարտյալների զբաղվածությունն ու առողջ ապրելակերպը, այլև նրանց հնարավորություն են տալիս վերագնահատել սեփական անձի արժեհամակարգը:
Լարված և թեժ մրցապայքարից հետո առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին Ն. Մարությանը, Ս. Սաքանյանը և Հ. Կիրակոսյանը:
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]