211652_close_icon
views-count43771 դիտում article-date 14:23 25-02-2015

Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած ուսանողի հարազատները ներկայացնում են կատարվածի վերաբերյալ իրենց վարկածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիևյան կամրջից փետրվարի 23-ին ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 20-ամյա Վ. Հ.-ն, ըստ նախնական տեղեկությունների, այդ քայլին է դիմել քննությունից կտրվելու պատճառով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրա հարազատները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասացին, որ չնայած իրենք միանշանակ չեն կարող պնդել այդ վարկածը, սակայն հաջողվել է պարզել, որ տղան դասախոսներից մեկի հետ տևական ժամանակ խնդիր է ունեցել: Նա քննություններից մեկից բավարար չի ստացել և այն վերահանձնելու նպատակով գնացել է համալսարան, սակայն տվյալ դասախոսը հերթական անգամ առանց պատճառաբանության անբավարար է նշանակել, ինչից հետո ուսանողը դիմել է համալսարանի ղեկավարությանը, որպեսզի ստեղծվի անկախ հանձնաժողով և ինքը հանձնաժողովի ներկայությամբ հանձնի քննությունը, բայց նրա խնդրանքը մերժվել է: Այդ մասին չեն իմացել երիտասարդի ընտանիքի անդամները: Եւ միայն դեպքից հետո հարազատները պարզել են, որ քննության հետ կապված խնդիր է ունեցել և ամենայն հավանականությամբ դա է եղել ինքնասպանության դիմելու պատճառը, քանի որ, ինչպես նրանք են նշում, տղան եղել է շատ մտահոգ: Հարազատները նշեցին նաև, որ Վ. Հ.-ն տարբերվել է համակուրսեցիներից իր պոետիկ խառնվածքով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/23/44101/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], փետրվարի 23-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա: ՏԿԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ փրկարարական ջոկատի փրկարարները՝ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, գետից ճոպանի միջոցով դուրս էին բերել 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի: Ավելի ուշ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/24/44225/]ֆոտոլրագրողը հայտնել էր[/url], որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Հովիկ Խաչատրյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել էր երիտասարդի ինքնությունը: Վերջինս Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 20-ամյա Վ. Հ.-ն էր, ով սովորում էր Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր