Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով կարծես թե սայլը տեղից շարժվեց. ամիսներ անց Նոր Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչները այլևս գարշահոտ չեն շնչի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում աշխատանքներ իրականացնել, ինչի արդյունքում հիմնովին փոխվելու են կոյուղատարերը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները կատարվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը թեպետ պետք է աներ «Վեոլիա ջուր»-ը, բայց քանի որ եկար ու ձիգ ամիսներ «Վեոլիա ջուր»-ը ձգձգում է, թե երբ աշխատանքներ կիրականացնի, իսկ այդ ընթացքւոմ մակնապարտեզի տարածքում գտնվող դիտահորից կեղտաջրերը դուրս էին գալիս ու լցվում բնակելի շենքերի բակեր, նկուղներ, հասնում անգամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոն, նշված բժշկական կենտրոնի ծննդատուն, սննդի ու այլ օբյեկտներ, ստիպված քաղաքապետ Տ. Ավինյանը որոշում է, որ ճիշտը «Վեոլիա ջրին» չսպասելն է, այլ քաղաքապետարանի կողմից կատարել այդ աշխատանքները:
Հիմա այս պահին սկսվել են փորման աշխատանքները, և դրանք կտևեն մի փոքր երկար, քանի որ փոխվելու են կայուղատարերը, որոնք տեղադրված են եղել դեռ սովետական տարիներին ու արդեն պատուհաս են դարձել բնակիչների համար:
Նախկին փոքր չափի խողովակների փոխարեն անցկացվելու են ավելի մեծ, ավելի դիմացկուն ու երկարակյաց խողովակներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի դեռևս շահագործման չհանձնված մանկապարտեզի տարածքում տիրում էր հակասանիտարական, գարշահոտ վիճակ։
Գյուրջյան փողոցում գործող այդ մանկապարտեզի բակում տեղադրված դիտահորից կեղտաջրերը դուրս էին գալիս ու հասնում մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծննդատուն, Գյուրջյան փողոցին հարակից սննդի և տարբեր տեսակի սպասարկման սրահների մոտով։
Հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանն ու «Վեոլիա ջուրը» մասամբ հարցը լուծել էին՝ խոստանալով, որ 10 օր բավական է, որպեսզի տենդերը շահած ընկերությունը սկսի աշխատանքներ իրականացնել։
Օգոստոսի 13-ին նշված հատվածում նույն գարշահոտ հակասանիտարական վիճակն է։
Վարչական շրջանի ղեկավարը շաբաթներ առաջ ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաստիացրել էր, թե ինքը հանդիպել է բնակիչներին և խոստացել, որ օրերի հարց է խնդիրը կարգավորելու և գարշահոտ վիճակը վերացնելու գործը։
Սակայն վարչական շրջանի ղեկավարի խոստումները իրականություն չդարձան։
Բնակիչներն էլ այսօր իրենց արդարացի զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, «Վեոլիա ջուր»-ին և Նոր Նորքի թաղապետարանին՝ ասելով․ «Ձեր քայլը նման է ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության այն դրվագին, երբ կատուն շանը ասում էր՝ ուրբաթ օրը համեցեք, տար։ Ու քանի ուրբաթ անցավ։
Թաղապետի խոստումն էլ շուն ու կատվի փափախը դարձավ»։
Մանկապարտեզի մոտ հավաքված բնակիչները ասում էին՝ «Սկզբից հավատացինք, որ թաղապետը մի բան կանի, բայց էս Մասիվի վրա հեղափոխությունից հետո թաղապետ չի գալիս, ամեն մեկը հայտնվում է ինչ-որ խելակորույս պատմությունների մեջ ու հրաժարական տալիս։
Իսկ ներկայիս թաղապետ Մ․ Սևոյանը հավակնում է ստանալ հայտնի «Պահանաջվում է ստախոս» կատակերգության «փչան Թոդորոսի» տիտղոսին»։
Լուսանկարներ ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի