211652_close_icon

Երևանում «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, որն այնուհետև բռնկվել է. կա վիրավոր. ժամանել են Շենգավիթի ոստիկանապետն ու ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5347 դիտում article-date 15:31 27-08-2025
Այսօր՝ օգոստոսի 27-ին հրդեհի բռնկումով պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութան Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց-Արշակունյաց պողոտայի խաչմերուկում, ժողովրդին ավելի շատ հայտնի Բանվորի արձանի հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և հրդեհ է բռնկվել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ պայթյուն է առաջացել «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում և բռնկվել, ինչի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժին: 

Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք պայթյունի հետևանքով այլ տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ և տրանսպորտային միջոց կամ միջոցներ կան, թե ոչ: 
 
Պայթյունի հետևանքով վնասվել է ճանապարհով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոմեքենա. «Hyundai»-ի դիմապակին պայթյունի հետևանքով շպրտվել ու վնասել է այն: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+

Նմանատիպ նյութեր