19444 դիտում
11:20 23-02-2015
Արտակագ դեպք՝ Երևանում. կարգավարի մեղքով Toyota-ն հայտնվելու էր բեռնատար գնացքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Արտաշատի խճուղի-Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի Երկաթուղային գծանց հատվածում բախվել են Toyota մակնիշի 88 ZV 889 համարանիշի ավտոմեքենան և բեռնատար էլեկտրագնացքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտավար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում Toyota-ի վարորդն ասում էր, որ վթարի մեղավորը նշված հատվածում ծառայություն կատարող գնացքի երթևեկության կարգավարն է եղել, ով ժամանակին արգելապատնեշները չի իջեցրել, չի միացրել մոտեցող գնացքի համար նախազգուշացնող լույսերը և միայն երջանիկ պատահականությամբ Toyota-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել, որ վթարը ավելի խոշոր չի եղել, և չէր բացառվում, որ եթե Toyota-ի վարորդը ուշադիր չլիներ, ավտոմեքենայով կհայտնվեր գնացքի տակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+