211652_close_icon
views-count17489 դիտում article-date 14:17 14-02-2015

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Ռուս-սլավոնական համալսարանի ուսանողը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին հիվանդանոցում մահացել է Ռուս-սլավոնական համալսարանի ուսանող՝ 18-ամյա Նարեկ Միրզոյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/04/42091/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], փետրվարի 4-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մուրացանի փողոցի բնակիչ, 23-ամյա Հակոբ Բեշիկյանը Բաղրամյան պողոտայում իր վարած BMW մակնիշի 51 RM 051 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, 18-ամյա Նարեկ Միրզոյանին: Վարորդը փախուստի չէր դիմել. օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է Սլավոնական համալսարանում, ով այդ պահին գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ BMW-ի վարորդը սովորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր