211652_close_icon
views-count3457 դիտում article-date 15:26 10-02-2015

Նախկին գերի Արսեն Խոջոյանը տեղափոխվել է հիվանդանոց. նրա մարմինը վերքերով է պատված

Ադրբեջանում անցյալ տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի փետրվարի 3-ից տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ մարմինը վերքերով է պատվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան: «Ասում են՝ նյարդային ապրումներից է մարմինը կրկին վերքերով պատվել: Բայց հիմա սիստեմա են տալիս, արդեն դեպի լավն է գնում: Տեսնենք՝ ինչ լինի»,- ավելացրեց Ա.Խոջոյանի մայրը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեն, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել»,- ասել էր նա: Սակայն ստուգումները հերքել էին այդ վարկածը: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:

Նմանատիպ նյութեր