211652_close_icon
views-count1515 դիտում article-date 16:42 28-10-2014

Նախկին գերի Արսեն Խոջոյանը շուրջ 1 ամիս անց դուրս գրվեց հիվանդանոցից

Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան: Արսենի մայրը հույս հայտնեց, որ որդին այլևս փորձությունների չի ենթարկվի: ՀՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից էլ տեղեկացանք, որ Արսենը սեպտեմբերի 26-ից առ այսօր ստացիոնար բուժում էր ստանում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Ա. Խոջոյանը պարբերաբար բուժօգնություն է ստանում Երևանում: Մեկամսյա հիվանդանոցային բուժման ընթացքում Արսենն անցել է անհրաժեշտ բուժման կուրսը: Այս պահին, ըստ բժիշկ-մասնագետի, հիվանդությունը ռեմիսիայի (հետզարգացման) փուլում է: Նշանակված համապատասխան դեղորայքի ընդունումը Արսեն Խոջոյանը կշարունակի տնային պայմաններում` միաժամանակ գտնվելով գիտաբժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության ներքո` 15-օրյա պարբերականությամբ հետազոտություն անցնելով նույն բուժհաստատությունում: Մինչեւ այդ Արսենի մայրը մեզ հետ զրույցում ասել էր, որ թեեւ գերությունից ազատվել է, բայց փորձություններից չի ազատվում: Նա շուրջ 1 ամիս է, հիվանդանոցում է: Մոր խոսքով, որդու ամբողջ մարմնի վրա վերքի տեսքով բշտիկներ են տարածվում, ինչի հետեւանքով 1 ամիս հիվանդանոցում բուժում է ստանում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Արսեն Խոջոյանի առողջականն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեին, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել: Բայց դիզվառելիքի մեջ, քանի որ յուղային մաս կա, այն արյան մեջ 40 օր արյան կարգում ցույց չի տալիս: Հիմա 40 օրը անցնի, որ տեսնենք, նրա՞ն էլ են ներարկում արել, թե՞ ոչ»,- ասել էր Հեղինե Խոջոյանը: Միաժամանակ ավելացրել, որ Արսենը ապրելու հույսեր չունի: «Հորս` Մամիկոն Խոջոյանի թաղման օրը, Արսենը եկավ, մտավ պապայի մոտ, ասաց. «Է՜, Մանուկ ապի, քեզանից հետո էլ հերթը իմն է»: «Մխկուտը գցեց սիրտս, ջանիս ցավ տվեց»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր