211652_close_icon
views-count20638 դիտում article-date 11:39 07-02-2015

Երևանում 45-ամյա վարորդը Mercedes Benz G 55-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 45-ամյա Տիգրան Նազարյանը իր վարած Mercedes Benz G 55 մակնիշի 77 PA 777 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 15-ամյա Արթուր Բորանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Տ. Նազարյանն աշխատում է «Էասպրոմտ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր