211652_close_icon
views-count51027 դիտում article-date 16:53 29-01-2015

15-ամյա աղջիկը, ով Կիևյան կամրջից ցած էր նետվել, փրկվել է հայտնի գործարարի և ոստիկանների կողմից

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը «Լավանդայի Արայիկ» անունով հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանը ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջկա կյանք է փրկել: Ա. Հայրապետյանը Գ. Շամշյանի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ Հրազդանի կիրճում գործում է «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրը, որն իրեն է պատկանում, որտեղ էլ ընթանում են շինարարական աշխատանքներ: Ա. Հայրապետյանը գնացել է ռեստորանային համալիր, որպեսզի հետևի շինարարական աշխատանքներին ընթացքին և այդ պահին նկատել է, որ Կիևյան կամրջից մի աղջիկ փորձում է ցած նետվել: Գործարարը վազել է դեպի աղջիկը, սակայն մինչև տեղ հասնելը աղջիկն արդեն ցած էր նետվել: Արայիկ Հայրապետյանը ոստիկանների հետ շտապել է կամրջի տակ և տեսել, որ աղջիկը Հրազդան գետի մեջ է ընկել և բարեբախտաբար կենդանի էր: Գործարարը ոստիկանների օգնությամբ աղջկան գետից դուրս է բերել և շտապ օգնություն կանչել, իսկ դեպքի վայր հասած շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Գործարարը նրան հարցրել է, թե ինչու է դիմել այդ քայլին, և աղջիկը պատասխանել է, որ պատահաբար է ընկել, սակայն Ա. Հայրապետյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում նշեց, որ ինքը նկատել, է, որ աղջիկը միտումնավոր է նետվել ցած՝ նշելով, որ նրա հագուստից երևում էր, որ սոցիալապես անապահով ընտանիքից չէ: Աղջիկը նաև հայտնել է, որ ինքը 15 տարեկան է:

Նմանատիպ նյութեր