211652_close_icon
views-count68351 դիտում article-date 17:40 24-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ աղջիկը Կիևյան կամրջից ցած է նետվել և հայտնվել Հրազդան գետում. նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 20-22 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Բարեբախտաբար, նա ընկել է Հրազդան գետը, ում քաղաքացիները դուրս են բերել գետից և արդեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները նրան պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջիկը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում աղջկա ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր