211652_close_icon
views-count2287 դիտում article-date 16:15 27-01-2015

Անհրաժեշտ է բացահայտել հանցագործությունը և պարզել՝ արդյո՞ք Պերմյակովն է իրագործել այն, թե՞ նրա հետևում ինչ-որ ուժեր են կանգնած. Սեյրան Օհանյան

Անհրաժեշտ է բացահայտել հանցագործությունը և պարզել՝ արդյո՞ք Պերմյակովն է իրագործել այն, թե՞ նրա հետևում ինչ-որ ուժեր են կանգնած. Սեյրան Օհանյան Հայաստանի Զինված ուժերն ի վիճակի են լուծելու Ադրբեջանի ստեղծած խնդիրները, բայց եւ այնպես, ռուսական ուժերի ներկայությունը առավել գլոբալ տարածաշրջանային խնդիր է լուծում: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով Գյումրիում Պերմյակովի կողմից իրականացված ոճրագործությանը՝ ասաց, որ այն չպետք է սեպ խրի հայ-ռուսական հարաբերությունների միջեւ: «Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Անհրաժեշտ է բացահայտել հանցագործությունը եւ պարզել՝ արդյո՞ք Պերմյակովն է իրագործել այն, թե՞ նրա հետեւում ինչ-որ ուժեր են կանգնած»,- նշեց նախարարը և հավելեց, որ քննչական խմբին լուրջ աշխատանք է սպասվում:

Նմանատիպ նյութեր