211652_close_icon
views-count681 դիտում article-date 15:03 27-01-2015

ՀՀ արդարադատության, ՀՀ առողջապահության նախարարությունների և Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ այս քայլով հաստատակամորեն կշարունակվեն ոլորտում որդեգրված այն սկզբունքները, որոնք միտված են որակի, մատչելիության և անվտագության բարելավմանը: «Համոզված եմ, որ հուշագրի ստորագրմամբ կբարելլավի փակ վայրերում անազատության մեջ գտնվողների բժշկական օգնության և սպասարկման որակը։ Վայրեր, որտեղ ծանր, դեպրեսիվ վիճակները կարող են բերել սոմատիկ հիվանդությունների առաջացման, հասցնել նաև ինքնավնասման, ինքնասպանության փորձերի»,-ասաց Արմեն Մուրադյանը։ «Նույն պատրաստակամությամբ մասնակից ենք լինելու ինչպես խորհրդատվական աջակցություն ցուցաբերելով, այնպես էլ` բժշկական օգնությունը տեղում իրականացնելով, կադրերին վերապատրաստելով` բժիշկներին մասնակից դարձնելով շարունակական զարգացման մասնագիտական ծրագրերին»,-հավելեց Արմեն Մուրադյանը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ աշխատանքային երկարատև քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ դատապարտյալների առողջության, ոլորտին վերաբերող այլ հարցեր կարող են լուծվել համատեղ ջանքերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը որպես լավագույն բուհերից և խոշոր բժշկական կենտրոններից մեկը երկու առաքելություն ունի։ Եւ պատահական չէ, որ հուշագիրը ստորագրվում է հենց բժշկական մայր բուհում։ Ստորագրմանը ներկա երեք նախարարը նշեցին, որ հուշագրում ամրագրված դրույթները կարող են կյանքի կոչվել միայն համատեղ ջանքերով։

Նմանատիպ նյութեր