211652_close_icon
views-count24212 դիտում article-date 13:01 27-01-2015

Գավառի «Ճանշին»-ի «փափկասուն» պատասխանատուների մեղքով Mercedes-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով հայտնվել է Սևանա լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ, 29-ամյա Հրաչիկ Նազարյանը ճանապարհի մերկասառույցի պատճառով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Բերդունք գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 34 ZՏ 858 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր թռչելով՝ հայտնվել Սևանա լճում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ վարորդն ինքնուրույն է դուրս եկել Գավառի «Ճանշին»-ի մեղքով վթարի ենթարկված ու լճում հայտնված Mercedes-ից: Այս պահին վթարի վայր է ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Սերգեյ Լազյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Ռուսլան Ուսոյանն ու տեսուչ Արթուր Երվանդյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Արսեն Բարսեղյանի և տեղակալ Հովհաննես Տոնոյանի գլխավորությամբ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցներ Վահրամ Գորոյանն ու Արսեն Պետրոսյանը փորձում են ստուգել, թե ավտոմեքենան դիզվառելիքի արտահոսք ունի՞, թե՞ ոչ և հնարավորության սահմաններում ճոպանները պատրաստում են, որպեսզի վերամբարձ կռունկի ժամանումից հետո մեքենան շտապ դուրս բերեն լճից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահի դրությամբ ճանապարհի մերկասառույցը հալվել է, բայց ոչ թե տեղի «Ճանշին»-ի աշխատանքների արդյունքում, այլ «Ճանշին»-ի «փափկասուն» պատասխանատուների փոխարեն, ովքեր չեն բարեհաճում եղանակային այս վատ պայմաներում նստատեղերը բարձրացնել իրենց կաշվե բազկաթոռներից, «օգնության ձեռք է մեկնել արևը»: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր