211652_close_icon
views-count28618 դիտում article-date 15:08 26-01-2015

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. «գոլդ» համարանիշներով Porsche Cayenne-ի վարորդը չկարողացավ ճողոպրել ՃՈ աշխատակիցներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի Լվովյան փողոցի բնակիչ, 23-ամյա Վաչագան Իսահակյանը իր վարած Porshe Cayenne մակնիշի 83 NN 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16-կմ հատվածում՝ «Արծվի» արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սևան քաղաքի Խաղաղության փողոցի բնակիչ, 60-ամյա Մանաս Ալոյանին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ վրաերթը կատարած Porsche-ի վարորդը վրաերթի վայրից մոտ 300 մետր առաջ ընթանալով՝ դիմել է փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնում է, սակայն, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչը հետապնդում է նրան և վրաերթի վայրից մոտ 5 կմ հեռավորության վրա կարողանում է նրան բերման ենթարկել վրաերթի վայր, որից հետո ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցները՝ Աբովյանի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գխավորությամբ, վրաերթը կատարած և փախուստի դիմած Վ. Իսահակյանին տեղափոխում են ոստիկանության Աբովյանի բաժին, իսկ ավտոմեքենան՝ ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով և պատճառաբանում էր, որ ինքը նկատել է վթարը և ցանկացել է մոտենալ և անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել վթարում հայտնված մարդկանց, սակայն վրաերթի է ենթարկվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթը կատարած Վ. Իսահակյանն աշխատում է Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննիչ Արմեն Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր