211652_close_icon
views-count6526 դիտում article-date 18:15 25-01-2015

Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատարը

Երեկ՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արման Ազիբեկյանը իր վարած Opel մակնիշի 34 ՕF 215 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ազիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ազիբեկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես դասակի հրամանատար: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր