211652_close_icon
views-count57856 դիտում article-date 10:43 24-01-2015

Ողբերգական դեպք՝ ԼՂՀ Քաշաթաղի տարածքում. ավտոմեքենան 200 մետր գահավիժել է անդունդը. 19-ամյա երիտասարդ է մահացել. կան վիրավորներ. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատ Արցախ ճանապարհից դեպի Քաշաթաղ ընկած հատվածում Վազ 2121 մակնիշի 34 MQ 792 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 19-ամյա ուղևոր է մահացել, ում ինքնությունը ճշտվում է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս պահին տեղի փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների օգնությամբ փորձում են վիրավորներին դուրս բերել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղի փրկարար ծառայության ղեկավարը նույնպես վնասվածքներ է ստացել, երբ փորձել է իր գործընկերների հետ օգնություն ցուցաբերել վիրավորներին: Վերջինս մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և կոտրվածքներ է ստացել: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քննչական վարչության Քաշաթաղի շրջանի քննչական խմբի ղեկավար քննիչ Լևոն Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով տեղի ոստիկանները պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Սևան քաղաքի Գրիբոյեդովի 3-րդ շենքի բնակիչ 69-ամյա Յուրիկ Ղուկասյանի անվամբ: *** 11:59 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան վարել է Սևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Ժիրայր Ղուկասյանը: Վիրավորը եղել է 42-ամյա Գևորգ Մկրտչյանը, իսկ մահացածը Գ. Մկրտչյանի որդին է՝ 19-ամյա Արսեն Մկրտչյանը: Փրկարարական աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվածքներ ստացած վիրավորը Քաշաթաղի փրկարարական ջոկատի պետ Քերոբ Մովսիսյանն է.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր