211652_close_icon
views-count36018 դիտում article-date 15:30 23-01-2015

Գողություն՝ Երևանում. անհայտ անձը կամ անձինք թալանել են սիրված ու ճանաչված դերասան Արտաշես Ալեքսանյանի տունը. ստահակները, ոսկեղենից բացի, տարել են նաև նրա պարգևները

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 21-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի 16բ շենքի 19 բնակարանի բնակիչ Արտաշես Ալեքսանյանի տնից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 12:00-20:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բակի կողմից ցանցի վրայով անցել են տան կողմը, կոտրել երկաթե վանդակաճաղը, այնուհետ բացել տան դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, Ա. Ալեքսանյանի՝ որպես մրցանակ ստացած կրծքանշանները և հեռուստացույցը, հետո տան մյուս դռնից իրենց ավարով հեռացել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ալեքսանյանը հայտնի է մի քանի սիրված հեռուստասերիալներում և ֆիլմերում խաղացած գլխավոր դերերով, այդ թվում՝ «Գարեգին Նժդեհ», «Հարազատ թշնամի» և այլն:

Նմանատիպ նյութեր