211652_close_icon
views-count44912 դիտում article-date 11:21 19-01-2015

Արտակարգ իրավիճակ Երևանում. Ագրարային համալսարանի ուսանողուհին սպառնում է ածելիով կտրել երակները

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ագրարային համալսարանի ուսանողուհիներից մեկը մետրոյի մոտ՝ «Դեբենհամս» հագուստի խանութի հարևանությամբ, սպառնում է ածելիով կտրել ձեռքի երակները: Թե ինչն է նման քայլի դիմելու պատճառը, ճշտվում է: Նշված վայր են ժամանել փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության բրիգադը: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններին ու փրկարարներին հաջողվեց համոզել ուսանողուհուն՝ չգնալ ծայրահեղ այդ քայլին:

Նմանատիպ նյութեր