Ինքնասպանության փորձ Երևանում. տղամարդը շան բուժման համար գումար չունենալու պատճառով կտրել է ձեռքի երակները. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  այսօր՝ հունվարի 10-ին, արտակագր դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում  արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է  ստացվել, որ  Քանաքեռ-Զեյթուն վարչական  շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակարանում մի քաղաքացի ինքնավնասում է արել՝  դանակով կտրելով ձեռքի երակները:
Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Ժամանել են նաև փրկարարներն ու փրկարար–հոգեբանը և Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Պարզվել է, որ  նշված տան բնակիչ, 54-ամյա Վարդան Դ.-ն նշված բնակարանից  երակների կտրված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներն էլ հիվանդանոց  մեկնած  իրավապահներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ըստ նախնական տեղեկությունների՝  իրավապահներին կատարվածի մասին ահազանգել է Վարդան Դ.-ի 22-ամյա  որդին  և իրավապահներն ունեն տեղեկություններ,  որ հայրը այդ քայլին է դիմել,  քանի որ շան վիրահատման համար գումար չի կարողացել ճարել, ինչի համար էլ դիմել է այդ քայլին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

