«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը կտրել է երակները. հարազատները պնդում են, որ այդ քայլին դրդել է հիվանդանոցի հերթապահ-պատասխանատուն
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նշված հիվանդանոցի աշխատակիցները՝ օրվա հերթապահ-պատասխանատու, Արդարադատության մայոր Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ հարձակվել են «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա, ով բուժում է ստանում նշված հիվանդանոցում (ЦБ):
Ա. Հակոբյանի հարազատների պնդմամբ՝ մայոր Հակոբյանը Արտակ Հակոբյանին դրդել է ինքնավնասման, ինքնասպանության փորձի: Դատապարտյալը կտրել է երակները, նրան տրվել է բուժօգնություն և կարել են երակները (մոտ 30 կար): Ա. Հակոբյանն արյունաքամ է եղել: Ներկա պահին նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Դատապարտյալի հարազատները նաև պնդում են, որ դա պատվիրված է եղել և խնդրում են ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի մեղադրանք ներկայացվի և կալանավորվի հերթապահ պատասխանատուն՝ մայոր Սմբատ Հակոբյանը:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: