211652_close_icon
views-count19088 դիտում article-date 20:34 11-01-2015

Արտակարգ դեպք` Երևանում. հրդեհ է բռնկվել թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Սամվել Սաֆարյան փողոցի խաչմերուկում, քաղաքային տրանսպորտի ավտոբուսում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ ընթացքի ժամանակ թիվ 26 երթուղին սպասարկող Богдан մակնիշի 4209 S համարանիշի ավտոբուսի ներսում հրդեհ է բռնկվում: Քաղաքացիները և վարորդը ճիշտ են կողմնորոշվում և դուրս են գալիս ավտոբուսից: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր