211652_close_icon
views-count958 դիտում article-date 15:23 22-12-2014

Բելգրադը երբեք չի միանա Մոսկվայի դեմ պատժամիջոցներին

Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը հայտարարել է, որ Բելգրադը երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, քանի որ դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում և չեն նպաստում որևէ խնդրի լուծմանը: «Միջազգային պատժամիջոցներից տուժում է միայն հասարակ ժողովուրդը, և մենք լավ գիտենք, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է երկխոսություն և միայն երկխոսություն»,-ասել է Գոյկովիչը: Նա նաև ընդգծել է, որ Սերբիայի համար առաջնահերթություն է համարվում ԵՄ-ին անդամագրվելը, սակայն նույնիսկ նման ռազնավարական որոշում կայացնելու դեպքում Սերբիան բարեկամ Ռուսաստանի հետ հարաբերությունները չի փչացնի:

Նմանատիպ նյութեր