211652_close_icon
views-count1227 դիտում article-date 14:36 22-12-2014

Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի և Կուբայի մտերմացման փորձի մասին

Իրանը դատապարտել է շուրջ 50 տարվա սառը պատերազմից հետո ԱՄՆ-ի և Կուբայի պատմական հաշտեցումը և նշել, որ դրա ապացույցն այն է, որ մեծ պատժամիջոցները «չեն աշխատում», հաղորդում է Reuters-ը: Իրանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Մարզիե Աֆղամը նշել է, որ երկու երկրների մերձեցումը ցույց է տալիս, որ գերտերությունների սահմանած պատժամիջոցներն այլևս ուժ չունեն: Հիշեցնենք, որ վաշինգտոնն ու Հավանան օրեր առաջ հայտարարեցին, որ պատրաստվում են միջոցառումներ ձեռնարկել՝ թուլացնելու համար ԱՄՆ-ի կողմից դրված առևտրային էմբարգոն: կողմերը պայմանավորվել են նաև գերիներ փոխանակելու մասին: Առաջին պաշտոնական բանակցությունները նախանշված են 2015 թ-ի հունվարին:

Նմանատիպ նյութեր