211652_close_icon
views-count817 դիտում article-date 12:32 10-04-2015

Բարձր մակարդակով առաջին հանդիպումը՝ վերջին 50 տարիների ընթացքում. Պետդեպը բավարարված է Քերրիի և Կուբայի ԱԳՆ ղեկավարի հանդիպման արդյունքներից

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ բավարարված է պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Պանամայում Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսի հետ կայացած հանդիպման արդյունքներից: «ԱՄՆ պետքարտուղարն ու Կուբայի արտգործնախարարը երկարատև և շատ կառուցողական քննարկումներ անցկացրեցին: Նրանք երկուսն էլ եկան եզրակացության, հասան առաջընթացի և պայմանավորվեցին շարունակել համատեղ աշխատանքը՝ մնացած հարցերի լուծման ուղղությամբ», - ասել է պետդեպի ներկայացուցիչը: Քերրիի և Ռոդրիգեսի հանդիպումը կայացել է Պանամայում Ամերիկաների գագաթնաժողովի շրջանակներում և դարձավ նման բարձր մակարդակով առաջին հանդիպումը՝ վերջին 50 տարիների ընթացքում:

Նմանատիպ նյութեր